Բաժիններ՝

Նեյմարը կգրավի Մեսսիի գահը

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի ապագայի մասին:

«Ադապտացիան միշտ ժամանակ է պահանջում, բայց հիմա արդեն կարելի է նկատել, որ Նեյմարն ունի բնությունից տված տաղանդ, զարմանալի ունակություններ և սեր` ֆուտբոլի հանդեպ:

Դեռ կտեսնեք, որ վաղ թե ուշ նա կհասնի Մեսսիի մակարդակին: Իհարկե, դա շատ դժվար կլինի անել, բայց երբ Լիոնելն ավարտի կարիերան, ապա հենց Նեյմարը կգրավի նրա գահը»,- ասել է Ֆաբրեգասը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս