Բաժիններ՝

Եղվարդի մանկապարտեզի սաների թունավորման գործով մեղադրվող բուժքույրը դատապարվել է տուգանքի

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Եղվարդի 1-ին մանկապարտեզի սաների, մանկապարտեզի աշխատակիցների և և նրանց հետ շփված մարդկանց շրջանում զանգվածային թունավորման գործով մեղադրվող բուժքույրը մեղավոր է ճանաչվել: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք 100 հազար դրամի չափով:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Եղվարդի 1-ն մանկապարտեզի տնօրենին և բուժքրոջը: Քրեական գործն ուղարկվել էր Կոտայիք մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նույն դատարանի որոշմամբ՝ տնօրենի մասով քրեական գործից տնօրենի մասն անջատվել է,

Նաիրիա Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. մինչ օրս աշխատելով Եղվարդ քաղաքի 1-ին մանկապարտեզի համայնքային ոչ առևտրային կազմակերպության որպես բուժքույր և իր աշխատանքային պարտականություններով պարտավորված լինելով պահպանել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջներ»-ի սանիտարական կոնոնները և նորմերը հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանի կետերով սահմանված սննդի կազմակերպման, այդ թվում սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և թներգետիկ արժեքի, ձեռք բերվող սննդամթերթի տեսականու և որակի, ինչպես նաև կերակրատեսակների պատրաստման, խոհարարական մշակման եղանակի պահպանման պահանջները, դրսևորելով հանցավոր անփությություն, չի իրականացրել վերը նշված հրամանի թվարկված կետերով սահմանված պահանջները, որի արդյունքում չի կանխվել մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությունը, ինչը մանկապարտեզի խոհանոցում ստեղծված հակասանիտարահամաճարակային իրավիճակի հետ մեկտեղ նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը, որն անզգուշությամբ հանգեցրել է մանկապարտեզի մի քանի տասնյակ սաների, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակիցների և նրանց հետ շփված մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը:

Մինչև դատաքննության սկսվելն ամբաստանյալը և նրա շահերի պաշտպանը դատարանին գրավոր միջնորդությունն են ներկայացրել, որով հայտնել են, որ Նաիրա Առաքելյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին և խնդրել է կիրառել արագացված դատական քննության կարգ, այդ հարցում խորհրդակցել է պաշտպանի հետ, իրեն պարզաբանվել է արագացված դատաքննության կիրառելու էությունը, իրավական հետևանքները, միջնորդությունը ներկայացնում է կամավոր:

Դատարանը որոշել է արագացված կարգով քննություն անցկացնել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս