Բաժիններ՝

Հունգարիայի վարչապետը կոչ է արել Եվրոպային ներգաղթյալներին ասել «Մի´ եկեք»

Հունգարիայի իշխանությունները, որտեղ արդեն երրորդ օրն անընդմեջ բողոքի ցույցեր են անցկացնում անօրինական ներգաղթյալները, ում չեն թողնում նստել ԵՄ ուղևորվող գնացքներ, ներգաղթյալների ճակատագրի պատասխանատվությունը դրել են Գերմանիայի վրա ու փորձել են արդարացնել իրենց մոտեցումը ճգնաժամի լուծման վերաբերյալ ու պնդել են իրենց պետական սահմանները պաշտպանելու իրավունքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բացատրել է, որ նման եղանակով պաշտպանում է ազատ տեղաշարժի եվրոպական սկզբունքը, որը սպառնալիքի տակ է հայտնվել ներգաղթյալների հոսքի պատճառով ու ասել է, որ ներկայիս ճգնաժամը մեծամասամբ Գերմանիայի խնդիրն է, այլ ոչ թե ԵՄ մյուս երկրներին:

ԵՄ ղեկավարությունը իր հերթին կոչ է արել եվրոպական երկրներին ավելի շատ թվով փախստականների ընդունել:

«Այդ խնդիրը ոչ թե եվրոպական է, այլ գերմանական: Ոչ ոք չի ցանկանում մնալ Հունգարիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Էստոնիայում: Բոլորը ցանկանում են գնալ Գերմանիա: Մեր աշխատանքը միայն նրանց գրանցելն է»,- ասել է Օրբանը Բրյուսելում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Օրբանը կոչ է արել ԵՄ մյուս երկրներին ավելի պատասխանատու վերաբերվել ներգաղթյալների խնդիր: Նրա խոսքով՝ եվրոպական երկրների ղեկավարների բարոյական պարտքը պետք է լինի ներգաղթյալներին ավելորդ հույսեր չներշնչելը, թե Եվրոպայում իրենց լավ կյանք է սպասվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս