Բաժիններ՝

Մահացել է ԵՊՀ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ Կառլեն Գրիգորյանը

Մահացել է Երևանի պետական համալսարանի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ Կառլեն Գրիգորյանը: Նա ամբիոնը ղեկավարում էր սկսած 1997թ-ից:

Նա 1966 – 1971 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարան, կենսաբանության ֆակուլտետում: Այնուհետև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում դարձել է գիտությունների թեկնածու, իսկ 1990թ-ին՝ գիտությունների դոկտոր:

Կառլեն Գրիգորյանը 2002 թ-ից մինչ այժմ – «Օիկոս» ՀԿ-ի ղեկավարն էր, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագիտական խորհրդի անդամ էր:

Արժանացել է Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս