Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են ներդրողների մտավախությունների ֆոնին, ովքեր անհանգստացած են Իրանի վրայից պատժամիջոցները հանելու դեպքում նավթարդյունահանման ավելացման փաստից: Այդ մասին են վկայում Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաների տվյալները:

Երևանի ժամանակով ժ. 905-ին Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,67%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց հասնելով 51,86 դոլարի:
WTI ապրանքանիշի նավթի ֆյուչերսների գինը նվազել է 0,66%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 46,81 դոլար:

«Եթե Իրանը ավելացնի նավթարդյունաբերության ծավալը մինչև նման մակարդակի, ապա գները հետագայում ևս կնվազեն, քանի որ դա կվատթարացնի իրավիճակը շուկայում՝ կապված առաջարկի ավելցուկի հետ»,-կարծում են Samsung Futures-ի փորձագետները:

Մասնավորապես, Իրանը կարող է պատժամիջոցները հանելուց հետո մեկ շաբաթում ավելացնել նավթարդյունահանման ծավալը օրական 500 հազար բարելով ու 1 մլն բարելով՝ մեկ ամսվա ընթացքում, հայտնում է Bloomberg-ը:

Տեսանյութեր

Լրահոս