Բաժիններ՝

«Աղաբեկ» կոչվող ռեստորանի մոտ մեքենա է շրջվել

Օգոստոսի 1-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևան քաղաքի «Աղաբեկ» կոչվող ռեստորանի մոտակայքում մեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի (շարժական գազալցակայան) 13 LU 397 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Գ.) Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան 62-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս