Անի Երանյանի և դատավոր Պողոսյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

Դերասանուհի Անի Երանյանի և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության պատճառաբանությամբ:

Նշենք, որ հուլիսի 18-ին Անի Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել էր Իջևան ընթացող Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ.Պողոսյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենային և վթարի ենթարկվել:

Տեսանյութեր

Լրահոս