Բաժիններ՝

Եթե Նոբելյան մրցանակ պետք է տալ, ապա այնպիսի մարդկանց, ինչպիսին Զեպ Բլատերն է. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ հասարակայնությունը բավարար չի գնահատում ՖԻՖԱ-ի ղեկավարի վաստակը:

Շվեյցարական RTS ալիքին տված հարցազրույցում Պուտինը պատմել է Բլատերի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

«Մենք բոլոր գիտենք, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվում պրն Բլատերի շուրջը: Ես չեմ ցանկացնում խորանալ մանրամասնությունների մեջ, չնայած անձամբ նրա վերաբերյալ կոռուպցիայի հետ կապված ոչ մի խոսքի չեմ հավատում:

Եվ ես մտածում եմ, որ այնպիսի մարդիկ, ինչպիսին պրն Բլատերն է, այլ խոշոր միջազգային սպորտային ֆեդերացիաների այդպիսի ղեկավարները, Օլիմպիական կոմիտեների ղեկավարները, դրանք մարդիկ են, որոնք արժանի են հատուկ ուշադրության և շնորհակալության հասարակայնության կողմից: Եվ եթե պետք է Նոբելյան մրցանակ տալ, ապա հենց այսպիսի մարդկանց»,- ասել է Պուտինը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս