Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայաստանցի երիտասարդը կյանքը բարելավող նոր սարք է հորինել

Ամերիկյան լրատվամիջոցներն (ABC, MTV, CBS, Good Morning America, Popular Science)  այս օրերին անդրադառնում են UCLA-ի համալսարանում իր դոկտորականը պաշտպանող հայ ուսանողի` Հայկ Քալանթարյանի ստեղծած նորարար սարքին, որը, ըստ մասնագետների, նորություն է ինժեներական ասպարեզում: 25-ամյա հայ երիտասարդը ծրագրավորել է ուտելիքը տարբերակող սարք. ուտելու ժամանակ վզնոցը կրելիս այն ինֆորմացիա է ստանում ուտելիքի մասին (հեղուկ, կոշտ, փափուկ և այլն) և տվյալները հաղորդում հեռախոսին: Սարքը միտված է մարդու առողջության բարելավմանը, և, ինչպես 168.am-ին հայտնեց Հայկ Քալանթարյանի հայրը` ճանաչված հայ ծրագրավորող Արտակ Քալանթարյանը, այն գիտական մեծ նշանակություն ունի և իր գործառույթով նորություն է ինֆորմացիայի մշակման ասպարեզում: Սարքը սնվելու ռեժիմին հետևող մարդկանց, ծերերին, առհասարակ մարդկային առողջության պահպանմանն ուղղված մի նորություն է, որի հաղորդած ինֆորմացիան նաև օգնում է համապատասխան դեղեր և բարելավող միջոցներ ընդունելու հարցում:

wear-sense1

Հայկ Քալանթարյանը սարքի ծրագրավորումը կատարել է երկու տարվա ընթացքում և ունի 9 գիտական հոդված` նվիրված «Խելացի վզնոցին»:

Այժմ նա պատրաստվում է իր PhD կոչումը ստանալ այս գիտական աշխատանքի միջոցով:

«Խելացի վզնոցն» առայժմ միտված է գիտության զարգացմանը, բայց չի բացառվում, որ առաջիկայում պատրաստվի նաև սարքի կոմերցիոն տարբերակը: Հայկ Քալանթարյանը Վաշինգտոնի համալսարանում սովորելու ժամանակ internship է արել այնպիսի նշանավոր ընկերություններում, ինչպիսիք են Intel, IBM, Apple, Qualcomm ֆիրմաները:

wear-sense2

Երիտասարդ գիտնականը ծնվել է Երևանում, նա ծնողների հետ ԱՄՆ է տեղափոխվել 4,5 տարեկանում` 1990-ականների կեսին: Նա ճանաչված գրող, մտավորական Արտաշես Քալանթարյանի թոռն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս