«Շատ ենք վիճել պարոն Հովհաննիսյանի հետ այս մեկ տարվա իրադարձությունների հետ կապված…». Զարուհի Փոստանջյան

«2007 թվականին, երբ «Ժառանգությունն» առաջին անգամ հայտ ներկայացրեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու և ընդգրկվեց ՀՀ Ազգային ժողովում՝ որպես խմբակցություն, դրանից հետո մենք անմիջականորեն, անմնացորդ նվիրվել ենք պայքարին, և այդ պայքարի ընթացքը ձեզ համար տեսանելի է եղել»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաք-ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա հիշեցրեց, որ 2008 թվականին, երբ «Ժառանգությունը» չուներ իր թեկածուն, սատար կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանին և ժողովրդական շարժմանը.

«Եվ որևիցե կերպ ժողովրդական շարժման կողքից չհեռացավ: Դրանից հետո բոլոր գործընթացներում մենք եղել ենք և՛ էպիկենտրոնում, և՛ հալածանքների տակ, և՛ սպասարկել ենք մեր ազգային շահը և ժողովրդական շարժումը:

Վերջին իրադարձությունների ժամանակ, որը տևեց շուրջ 1 տարի, «Ժառանգությունը» նորից փորձում էր սպասարկել ժողովրդական շարժման ձևավորմանը և առաջընթացին: Մենք այս հրապարակում եղել ենք թե՛ պարոն Հովհաննիսյանի հացադուլի ժամանակ՝ 2011 թվականին, թե՛ դրանից հետո: 2011 թվականի հացադուլի ժամանակ, երբ այս հրապարակը փակ էր բոլորիս համար, պարոն Հովհաննիսյանը մտավ հրապարակ և, ըստ էության, ինքը բացեց հրապարակի դռները»:

Կարդացեք նաև

Զ. Փոստանջյանը նաև հիշեցրեց, որ այդ ժամանակ՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք և հանրությունը, ժողովուրդը պահանջում էր միացում, բայց այդ միացման ներքո՝ հարթակում կանգնածները չէին միանում ժողովրդի պահանջին.

«Կարող եմ ասել, որ փետրվարի 20-ը նորից ապացուցեց, որ հարթակի կանգնածները, դեռ ժողովրդի պահանջին չեն միացել: Այս հրապարակը, կարծում եմ, առնվազն այս տարի պետք է տեսնի այդ պահանջի իրացումը: Այս հրապարակը պետք է տեսնի, որ հարթակի կանգնածները ենթարկվում են ժողովրդի պահանջին, իսկ ժողովրդի պահանջը մեկն է՝ հաստատել օրինական կարգեր մեր հայրենիքում, մեր պետության մեջ, որը մինչ այս պահը՝ այս 25 տարիների անկախության ընթացքում մենք չենք տեսել»:

Ըստ պատգամավորի՝ հավաքական ուժն է, որ մեզ պակասում է. «Շատ ենք վիճել պարոն Հովհաննիսյանի հետ այս մեկ տարվա իրադարձությունների հետ կապված: Պարոն Հովհաննիսյանը ասում էր, որ մենք պետք է հավաքական ուժի ներքո հնարավորություն ունենանք հաղթահարել այն ամենը, ինչ կա: Ես էլ եմ կարծում, որ հավաքական ուժի ներքո պետք է հաղթահարենք, բայց հավաքական ուժը պետք է ձևավորվի առաջին հերթին մեր ժողովրդի շրջանակում, որը նաև պարտադրի այդ հարթակին, որ հավաքական ուժի ներքո գործի: Ցանականում եմ, որ այդ հավաքական ուժն առնվազն այս մեկ ամսվա ընթացքում մենք ձևավորենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս