Խաչատուր Սուքիասյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից՝ ինչ-որ հարցեր քննարկելու նպատակով: 168.am-ը այս օրերին բազմիցս փորձեց կապ հաստատել «Սիլ կոնցեռն»-ի և անձամբ Խաչատուր Սուքիասյանի հետ՝ ճշտելու համար հանդիպման նպատակը և բովանդակությունը, սակայն նրա օգնականն ասաց, որ հնարավոր չի լինում կապ հաստատել նրա հետ, հնարավոր չէ գտնել, և որ արդեն մեկ շաբաթ է՝ նույնիսկ գրասենյակում չի եղել: Չնայած այս ամենին՝ Խ. Սուքիասյանն, այնուամենայնիվ, լրատվամիջոցներից մեկի այլ հարցադրումներին պատասխանել էր:

Տեսանյութեր

Լրահոս