Բաժիններ՝

Ո՞ր սննդամթերքներից պետք է խուսափել գրասենյակային ճաշի ժամանակ

Գրասենյակային աշխատանքն ուղեղի մշտական ակտիվ վիճակ եւ էներգիա է պահանջում, ինչն էլ ստիպում է, որ աշխատակիցները հաճախ ուտելիք վերցնեն իրենց հետ կամ ճաշեն այնտեղ: MedikForum-ը գրում է, որ մասնագետները այդուհանդերձ խորհուրդ են տալիս խուսափել գրասենյակում մի շարք սննդամթերքների օգտագործումից: Խնդիրն այն է, որ որոշ մթերքներ, անգամ՝ ամենաօգտակարները, կորող են ազդել նյարդային համակագի եւ ուղեղի ակտիվության վրա:

Օրինակ՝ փորձագետներն այն կարծիքին են, որ բալը եւ կեռասը, ինչպես նաեւ շատ հատապտուղներ պարունակում են մելատոնին, ինչը կարող է քնկոտություն առաջացնել: Ուստի դրանք խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես երեկոյան:

Գրասենյակային կյանքի անբաժան ուղեկից սուրճ նույնպես «նենգ» կարող է լինել:
Նրա թարմացնող ազդեցությունն զգացվում է խմելուց 60-90 րոպե հետո, բայց ավելի ուշ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

Բանանը նույնպես քնկոտություն առաջացնելու հակում ունի. դրանք նաեւ թուլացնում են մկանային համակարգը՝ առաջացնելով հոգնածության զգացողություն: Նույնատիպ ազդեցություն է ունենում նաեւ քաղցրավենիքը:

Խորհուրդ է տրվում խուսափել նաեւ մսից, քանի որ օրգանիզմը մսի մարսողության վրա մեծ էներգիա է ծախսում, ինչը կարող է դանդաղեցնել գլխուղեղի արյան շրջանառությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս