Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապե՞տ

Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության հարցը: Ըստ այդ խոսակցությունների, Մոսկվան պահանջելու է կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնել արևմտամետ համբավ ունեցող Տիգրան Սարգսյանին: Նրա հետ գործադիրի կազմից կհեռացվեն նաև եվրոպամետ դիրքորոշումներով աչքի ընկած նախարարները:  Թե ո՞վ կզբաղեցնի վարչապետի աթոռը, դեռևս հստակ չէ: Մեր տեղեկություններով՝ թեկնածուներից առավել հավանականը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:

Տեսանյութեր

Լրահոս