168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսելով արցախյան շարժման ու դրա արդյունքում ունեցած հաղթանակի ու այն չպահելու մասին, ասաց՝ եթե չկա ազգային իշխանություն, հաղթանակները հնարավոր չէ պահել։ Իսկ Արցախի ազատագրական շարժումը սկսվեց, քանի որ երկրում կային ազգային իշխանություններ։