«Պետք է հստակ հարց տամ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մի պարագայում մոնիտորինգային առաքելությունը ողջունվում է, մյուս պարագայում՝ ոչ։ Որևէ մեկը չի հերքում, որ կան շատ մեծ ակնկալիքներ մեր անվտանգային հովանոցից, բայց այնուամենայնիվ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել այս պահին առկա առաջարկվող օգնությունից… Նաև ասեմ, որ մենք հիմա առաջնորդվում ենք մամուլում առկա տեղեկություններով, քանի որ ամբողջությամբ չի գաղտնազերծվել, թե ինչ առաջարկներ կար ՀԱՊԿ արձանագրության և առհասարակ ընդհանուր փաթեթի մեջ։ Իհարկե, ունեմ որոշակի տեղեկություններ, բայց այս պահին դրանց մասին չեմ բարձրաձայնի»։
«Այդ վտանգները ներկայացնելու համար բերեմ Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակը, որտեղ ապրում է 10 միլիոն մարդ, որից միայն 900 հազարն է ԱՄԷ քաղաքացի, այսինքն՝ այդ պետությունը չի տալիս օտարերկրացուն քաղաքացիություն, տալիս է ընդամենը կացության և այլ իրավունքներից օգտվելու հնարավորություն, որովհետև օտարերկրացիները թվաքանակով շատ լինելու դեպքում կարող են մի օր դուրս գալ փողոց և պայքարել քաղաքացիություն ստանալու համար։