Թուրքիայում մայիսի 14-ին նախանշված նախագահական ընտրություններին մասնակցելու են չորս թեկնածուներ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Թուրքիայի Գերագույն ընտրական վարչության ղեկավար Ահմեդ Յեները։ Չորս թեկնածուներն են՝ իշխող «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ընդդիմադիր «Ազգային դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և ծայրահեղ աջ «ATA» դաշինքի թեկնածու Սինան Օղանը։