Ադրբեջանը շարունակում է սահմանագոտում կրակոցները և դրանում մեղադրելը հայկական կողմին: Ադրբեջանը շարունակում է նաև ՀՀ զինված ուժերի զինումը դիտարկել որպես սպառնալիք՝ չհրաժարվելով սահմանափակում կիրառելու իր պահանջներից, բայց դրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմն ընդլայնում է իր ռազմական և ռազմավարական համագործակցության աշխարհագրությունը, այդ թվում՝ Չինաստանի համար աստիճանաբար ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր դառնալով Հարավային Կովկասում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ խաղաղությունը ենթադրում է միմյանց տարածքների հստակեցում, իսկ տարածքների հստակեցումը պետք է լինի դեմարկացիայի և դելիմիտացիայի միջոցով։