ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ համար էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որտեղ պարբերաբար անդրադարձ էր կատարվում հենց Սերժ Սարգսյանին:
․Երկրի արտաքին և ներքին խորացող ճգնաժամերի ֆոնին քաղաքական դաշտում գնալով դոմինանտ են դառնում խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ պայմանավորված գործողությունները, ուղերձներն ու իրադարձությունները, որոնց հիմնական, չգրված կանոնն ամբողջությամբ հակասում է Ստանիսլավսկու «Любите искусство в себе, а не себя – в искусстве» խորհրդին։