Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ճնշման և TRIPP-ի միջանցքի միջոցով իրականացվող Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումը թույլ չտալու համար։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ քննադատելով ռուսական քաղաքական վերնախավում տարածված այն հայտնի մտայնությունը, որ «Հայաստանը փախչելու տեղ չունի»։
«Իրանն այս հարցում չունի մեծ գործընկերներ. Ռուսաստանի հետ չունի ադեկվատ հարաբերություն, քանի որ Ադրբեջանի նկատմամբ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները տարբեր են։ Եթե իրանական կողմը փորձի թույլ չտալ այդ տարածքով Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ՝ առանց Փաշինյանի խնդրանքի, կխախտի միջազգային նորմերը, իսկ որ Հայաստանի ղեկավարը նման խնդրանքով Իրանին չի դիմի, պարզ է»։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ միջազգային իրավունքը ռազմական ուժով որևէ պայմանագրի պարտադրումը բացառում է։