ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր խմբի» նախագահ գործարար Սամվել Կարապետյանը փողերի լվացման մեղադրանքի հետ ոչ մի առնչություն չունի։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց փաստաբան Արամ Վարդևանյանը` պատմելով, թե ինչու այդքան երկար տևեց կալանքի միջնորդության քննությունը, և դատավորն ինչ ռիսկեր գտավ, որ որոշեց երկարաձգել կալանքը։