Դեկտեմբերի 2-3-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցները:
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով հարավկովկասյան զարգացումներին։ ՌԴ փոխարտգործնախարարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև անցած շաբաթ Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումը։ Նրա որակմամբ, այդ բանակցությունները համահունչ են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին։
«Այն տեքստը, որը հրապարակվել է, և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին՝ նշեց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը: