Չնայած Հայաստանը շարունակում է գտնվել Եվրասիական տնտեսական միության կազմում, էական տնտեսական ու ֆինանսական օգուտներ է ստանում այդ կառույցից, իշխանությունները չեն թաքցնում, որ հակված են փոխել երկրի ինտեգրման ուղղությունը։
Վերջին ամիսներին տրանսֆերտների տեսքով ֆինանսական միջոցների մուտքը Հայաստան անընդմեջ կրճատվում է։ Թեև դրանք էլի փոքր գումարներ չեն, հասնում են ամսական մի քանի հարյուր միլիոն դոլարի, այնուհանդերձ այլևս այն ակտիվ հոսքերը չկան, որոնք կային ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում ու դրան հաջորդող առաջին տարվա ընթացքում։
Անցած տարվա երկրորդ կեսի և այս տարվա առաջին կեսի ակտիվ հոսքերից հետո, դրսից Հայաստան ուղարկվող գումարները գնալով պակասում են։ Երկրորդ ամիսն անընդմեջ ֆիզիկական անձանց փոխանցումները կրճատվում են։
Հուլիսին Հայաստանից ֆինանսական միջոցների ահռելի արտահոսք է եղել։ Խոսքը տրանսֆերտների տեսքով ֆիզիկական անձանց միջոցով դուրս գնացած գումարների մասին է, այն էլ՝ բացառապես բանկային համակարգով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: Թերթը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 265 միլիոն 949 հազար դոլար: