Կար-չկար մի բարի ու կարեկից մարդ: Նա երջանիկ ապրում էր, գոհ էր ամեն ինչից և սիրում էր կյանքը: Նա բոլորին օգնում էր, կարեկցում, ներում, աղոթում՝ առանց որևէ ակնկալիքի: Սակայն մի օր դիմեց Աստծուն. «Տե՛ր, ախր ես այնքան լավն եմ, այնքան բարիք եմ գործել, բայց փոխարենը ոչինչ չեմ ստացել: Ո՛չ փող ունեմ, ո՛չ լավ աշխատանք, ո՛չ ընտանիք, ո՛չ փառք ու իշխանություն»:
Եթե մեղք գործելը ունի դատապարտություն, որովհետև գրված է. «Մեղքի հատուցումը մահն է» (Հռոմ. 6:23), ապա ինչքա՜ն ահավոր ու սոսկալի է այն մարդկանց պատիժը, որոնք ըմբոստանում են Աստծո դեմ կամ Բարձյալը նրանց համար ծաղրի առարկա է:
Մեր կյանքում հաճախադեպ են այնպիսի դրվագները, երբ հասկանում ենք, որ համբերության ու սպասման միջոցով է, որ հասնելու ենք ցանկալի արդյունքին, հասնելու ենք դրական ինչ- որ կետի։ Սակայն մյուս կողմից էլ, լինելով անկատարներ, չենք համբերում և տալիս ենք հարցը՝ Տե՛ր, որքա՞ն պիտի սպասեմ։