ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն այսօր «Ինչ ուղերձներ ենք հղում հասարակությանը» պանելային քննարկման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, ասաց, որ Ալիևի վարքագիծը գնալով ավելի ագրեսիվ է դառնում, նա լավ գիտակցում է, որ Հայաստանն այսօր դժվարին վիճակում է՝ սեփական դիվանագիտական սխալների պատճառով։
«Արցախի պետնախարարը հայտարարեց, թե պետք է դիմանալ գոնե մինչև ապրիլ, իսկ նա պատահական չի խոսում։ Կարծում եմ՝ ինչ-որ բաներ նա կարողանում է անել, ամեն դեպքում նրա աշխատասենյակում Մոնթեի ու Լեոնիդ Ազգալդյանի նկարների հայտնվելը պատահական չէ»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։