Նախորդ շաբաթվա վերջին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ, Շինուհայր գյուղում Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն լինի։
Արդարադատության նախարարությունը երեկ որոշել էր պատասխանել սահմանազատման և սահմանագծման գործընթացների վերաբերյալ հանրային, քաղաքական ու մասնագիտական տարբեր շրջանակներին մտահոգող և հրապարակավ բարձրացված մի շարք թեզերի։
«Մեր երկիրը պետք է նոր Սահմանադրություն ունենա, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի նոր Սահմանադրությունը, որովհետև Փաշինյանի թիմում չկան այն մասնագետներն ու գիտակները, որոնք կարող են երկրի համար ճիշտ Սահմանադրություն գրել»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց մասնագետը:
«Ինձ համար Սահմանադրության ամենշատ ոտնահարված դրույթը 3-րդ հոդվածն է, որը հռչակում է, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է։ Երբ մենք տեսնում ենք արդեն փաստերով 44-օրյա պատերազմի զոհերին, խաղաղ ժամանակներում զոհված զինվորներին, զոհված զինծառայողների մարմինները պարկերում պահելը և այլն, ոչ ճիշտ վերաբերմունքի ու մոտեցման արդյունքում անմիջականորեն ոտնահարվում է Սահմանադրության 3-րդ հոդվածը, այսինքն՝ մարդը չի դիտարկվում՝ որպես բարձրագույն արժեք»։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, սակայն, լուրջ ակնկալիքներ չունի Արցախի շրջափակման հարցով միջազգային կառույցների որոշումներից: