Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժումը հրապարակել էր իր ծրագրային դրույթները։ Մասնավորապես, նախատեսված է 300.000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Դրա հաջորդ օրը, հունվարի 21-ին, ԱԺ-ում ՔՊ-ականները հայտարարեցին՝ պահ, պահ 300.000, մենք (այսինիքն՝ ՔՊ-ականները) 350.000 ենք ստեղծել։
Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ առիթն օգտագործեց սեփական իշխանության չեղած հաջողություններն ու ձեռքբերումները գովազդելու համար։ Հայտարարեց, որ հիմա մարդիկ կիսով չափ ավելի լավ են ապրում, քան ապրում էին մինչև 2018թ. իշխանազավթումը։ Ասածը հիմնավորելու համար բերեց ցուցանիշներ, որոնք, սակայն, իրականության հետ կապ չունեն։ Պաշտոնական վիճակագրության մեջ նման ցուցանիշներ չկան, դրանք կեղծ են ու ուռճացված։