Հստակ է, որ մարդ պարտավոր է պայքարի մեջ մտնել, ստիպված է պատերազմ մղել, քանի որ երկու ուժերի ազդեցության տակ է գտնվում: Մարմնի և հոգու պայքարը միշտ գոյություն ունի: Մինչև իսկ Պողոս առաքյալն է այդ պայքարին ենթարկվել, նա էլ է հուսահատական վայրկյաններ ունեցել. «Տառապած մի մարդ եմ ես. ո՞վ կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից» (Հռոմ. Է 24):