Եթե ողջախոհ մտքով կարողանաս արմատախիլ անել սրտմտության դառն արմատը, ապա այդ ախտի հետ բազում այլ ախտեր ևս արմատախիլ արած կլինես, քանի որ և՛ նենգությունը, և՛ անհամաձայնությունը, և՛ անհավատությունը, և՛ չարախոսությունը, և՛ անհավատարմությունը, և՛ ամբարշտությունը, և՛ նմանատիպ մյուս չարիքները զայրույթ կոչված չարիքի շառավիղներն են։
Արդ, շտապի՛ր ինքդ քեզ զարդարել բարեպաշտության սքանչելի պատանքով՝ քո հարստության խորհրդանիշ բոլոր զարդերովդ պճնված գերեզման իջնելու փոխարեն:
Գինին, որքան էլ արտաքնապես ջրի նման անապակ, սառն ու զովացնող լինի, միևնույն է, երբ չափից դուրս ես խմում, այն, ինչպես անշիջանելի հուր, այրում է քո ներսը։ «Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են ցավերն ու զազրախոսությունները, ո՞ւմ համար են իզուր հարվածները, ո՞ւմ համար են կապտած աչքերը. ո՞չ նրանց համար, ովքեր գինով են տարվում, նայում են, թե որտեղ գինարբուք կա» (հմմտ. Առակ ԻԳ 29-30)։