Օրիոնին կճանաչես գոտուց՝ երեք վառ աստղ՝ Ալնիտակ, Ալնիլամ, Մինտակա՝ մի կողմով դեպի Սիրիուս, մյուսով՝ Ալդեբարան, և անվանումներն այնքան հրաշալի են, իսկը շքեղ ծաղիկների համար։ Իսկ վերևից Բետելգեյզեն է, ներքևից՝ Ռիգելը, և երանելի է նա, ով դեռ կարողանում է ուրախանալ բառերով ու ծաղկաբույլերով, որովհետև Օրիոնը համարյա սուրբ համաստեղություն է, չէ որ նրա մասին խոսվում է Աստվածաշնչում՝ Հոբի ու Ամոսի գրքերում։