«Փաշինյանն իր երկարատև հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե՝ 40 կմ-ի վրա ի՞նչ իմաստ ունի թղթեր ստորագրելը։ Դրանով ինքն Ալիևին ասաց՝ այդ ճանապարհին կգործի այլ իրավասություն. ոչ այնպիսին, ինչպիսին գործում է հայաստանյան այլ ճանապարհների վրա։ Ալիևին ճանապարհ կտան, որի վրա կգործի այլ ռեժիմ, բայց կասեն, թե միջանցք չեն տվել։ Ադրբեջանն այդ պարագայում Հայաստանով անցնող վագոնները կարող է պայթեցնել, ապա մեղադրել Հայաստանին անվտանգություն չապահովելու համար և ուժով մտնել Սյունիք»: