2024 թվականի հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող գործերի ավելի արդյունավետ քննություն ապահովելու համար 44-օրյա պատերազմի վարույթները բաժանվել են՝ ըստ ուղղությունների, որի շրջանակում առանձնացվել էին «հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքերը»:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է տվել ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի քրեական գործի և կալանքի առնչությամբ:
Եթե հանրագումարի բերենք Քննչական կոմիտեի պատասխան գրությունը, ապա 44-օրյա պարտության մեղավորը միայն բանակն է ու զինվորականությունը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն հրամանատար, ով օրենքով կարող է ռազմական և քաղաքական որոշումներ կայացնել և կայացրել է, մեղավոր չէ, թեպետ պատերազմը վարում է պետությունը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սերգեյ Առստամյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Նա 2020-2022թթ. եղել է Արցախի Հանրապետության զինվորական կոմիսար, իսկ 2022-2023թթ.-ին՝ ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ: