«Հանրային դիվանագիտությունը չափազանց կարևոր է, որով ակտիվորեն զբաղվում է Թուրքիան, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ: Հենց դա էլ պակասել է Ռուսաստանի դիվանագիտությանն ու փափուկ ուժին: Ներկայումս խոսքն առկա կոնցեպտի վերաիմաստավորման մասին է, որպեսզի այն ավելի համակարգային դառնա: Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով ամրապնդում է փափուկ ուժը, և վերջերս Մոսկվայում կազմակերպված մի շարք միջոցառումներ ցույց են տալիս, որ այդ ակտիվ աշխատանքը սկսվել է»,- ասաց Արեշևը: