«Որևէ երկրի իշխանություն ՀՀ իշխանությանը չի վստահում։ Հարց՝ Չինաստանն ու Իրանն ինչպե՞ս կարող են Հայաստանի իշխանության հետ երկաթգծի հարց քննարկել, եթե ՀՀ այս իշխանության քաղաքականությունը միտված է հանձնելուն»,- ասաց Մալխասյանը՝ ընդգծելով՝ նման անվստահելի քաղաքականությունն է պատճառը, որ Հայաստանը դուրս է մնում Միջին միջանցք մեգանախագծից։
«Առանց Կառավարությունների միջև նման տնտեսական համաձայնագրերի, ստացվելու է ընդամենը գումարի փոխանցում տնտեսվարողի՝ առանց վերահսկողության մեխանիզմի։ Կրկնում եմ՝ սուբսիդավորում կարող է տեղի ունենալ, եթե Կառավարությունների միջև ստորագրված է տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր»,- ասաց Մալխասյանը։
Հայաստանն ունի բոլոր շանսերը` միանալու 3 միլիարդ բնակչություն ընդգրկող ԲՐԻԿՍ-ին և զարգացնելու սեփական տնտեսությունը՝ այդ կառույցում գործող համաձայնագրերի շնորհիվ։