Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը համոզված չէ, որ արվեստը և կինոն ներկայիս իրավիճակում ունեն որևէ ազդեցություն հասարակական տրամադրությունների կամ քաղաքական իրականության վրա, բայց ընդգծում է՝ ընդհանրապես, արվեստը և կինոն մեծ ազդեցություն ունեն հասարակության եթե ոչ՝ ձևավորման, ապա՝ գոնե դրան մասնակցելու առումով։
Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում այսօր տեղի ունեցավ ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հայցի քննությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և նշված թատրոնի։