ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ էլ՝ ՀՀ իշխանությունն Ադրբեջանի հետ ունեցած տարբեր քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով, ըստ էության, նպաստել է ադրբեջանական օրակարգի սպասարկմանը և շահերի ներկայացմանը՝ անկախ նրանից, թե դրա տակ խաղաղության դարաշրջա՞ն, «Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ մեկ այլ բան կներկայացվի:
Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ռազմական տեսանկյունից ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցություն, որովհետև կան որոշակի չափանիշներ, որոնց հասնելու համար երկար տարիների և նպատակաուղղված աշխատանք է անհրաժեշտ: Իսկ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ճիշտ հակառակն է՝ մեզ շատ ավելի է հեռացնում ժամանակակից բանակ ունենալու հնարավորությունից: