Մի քանի նախապայման է անհրաժեշտ․ առաջինը՝ բժշկի գրագետ, լավ պատրաստված լինելն է, երկրորդ պայմանը լավ սարքավորումն է։ Եթե սարքը լավը չէ՝ հնարավոր է լիքը պաթոլոգիաներ բաց թողնեն այդ պատճառով։ Կարևոր է նաև տվիչն աշխատացնելը և տարածական պատկերացում ունենալը։
«Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի տարեկան մոտավորապես 1300 դեպք է գրանցվում: Համեմատության համար ասեմ, որ դեռ 2000 թվականին այդ թիվը 600-ից մի փոքր ավելին էր: Այսինքն, քանակը կրկնապատկվել է: Ամբողջ աշխարհում կա այս տենդենցը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը մոտավորապես նույն պատկերն ունի, ինչ մյուս երկրներում, ավելին, եվրոպական որոշ երկրներում տվյալները շատ ավելի վատն են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը: