Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ իրականում արցախյան կողմի համար ամեն ինչ շատ հստակ է, Արցախը բազմիցս իր դիրքորոշումն արտահայտել է, որ շարունակելու է պայքարն ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։
168.am-ը Պուտինի երեկվա հայտարարությունների և վաշինգտոնյան առաջարկների վերաբերյալ խնդրեց Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի մեկնաբանությունը: Ըստ նրա՝ Պուտինի առաջարկությունը նշանակում է՝ առկա իրավիճակը Հայաստանի իշխանությունն է ընտրել, և չպետք է հույս ունենա, որ Ռուսաստանը կարող է իր համար կռվել։
Հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» 5-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, Հայաստանի նախկին վարչապետ, նախկին ՊՆ նախարար Վազգեն Մանուկյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարություններին։
«Իմ տպավորությամբ՝ մեսիջը հիմնականում ուղղված էր Հայաստանի ներքին լսարանին, քանի որ վերջին շրջանում Հայաստանում հիմնական թրենդներից մեկը, այսպես ասած, հակառուսականությունն է։ Դրա հիմքում դրվում է ռուսական շահը, գիտեք, հայտնի հոդվածներում նշվում էր, որ «միջանցքի» տրամաբանությունը հիմնականում բխում է ռուսական շահից։ Պուտինն ասում էր, որ եթե որևէ բան ստորագրվելու է Հայաստանի կողմից, ապա դրա հիմքերը որոնել այլ տեղերում»,- հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» 5-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։