«Հայաստանի գործող իշխանությունը մերժում է ռուսական որևէ առաջարկ, հայ-ադրբեջանական հարցի կարգավորման համար հարթակի տրամադրումը, փոխարենը՝ Ադրբեջանն արձագանքում է անմիջապես և շատ լավ գիտակցում է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներում Ռուսաստանի դերակատարումը և առիթը բաց չի թողնում, եթե ոչ՝ Ռուսաստան սիրաշահել, ապա՝ գոնե ցույց տալ, որ շարժվում է Ռուսաստանի հետ նույն ուղով»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հարությունյանը։
Թշնամուն թշնամի չտեսնելը ջայլամային քաղաքականություն եմ համարում, որովհետև երբ քո թշնամին չի թաքցնում իր հավակնությունները քո ամբողջ տարածքի, քո մայրաքաղաքի հանդեպ, ու դու մտածում ես, որ այն չտեսնելու տալով՝ վտանգը վերանալու է, կանաչ ճանապարհ ենք բացում նրանց առջև: