Կարծում եմ՝ հասարակության մոտ այդ պահանջը կա, որ պետք է բաներ փոխվի։ Սակայն այստեղ ոչ թե հասարակության, այլ քաղաքական դաշտի դերակատարների խնդիրն է, թե ով է այդ ամենն ի կատար ածելու, որովհետև հասարակություն ասվածն ամորֆ ձևակերպում է։ Հասարակության մեջ կան տարբեր շերտեր՝ տարբեր խնդիրներով ու նպատակներով։