Հայաստանի աղմկահարույց մարտահրավերների կույտում օրերս սրացավ ևս մեկը. Փաշինյանը մտադիր է հիմնահատակ քանդել Հայաստանի բուհական համակարգն «Ակադեմիական քաղաք» նախագծի անվան տակ: Իրեն բնորոշ ձեռագրով նա խառնում է թացը չորի հետ, իրական խնդիրները՝ զավեշտալի լուծումներով, միջազգային պրակտիկան՝ փող աշխատելու մոլուցքով: