Բուդու առողջության կառավարման առցանց ծառայության դիետոլոգ Նատալյա Գրիդինան կոչ է արել մարդկանց քնելուց առաջ նախապատվությունը տալ բանջարեղենից և մրգերից ստացված ածխաջրերին: Երեկոյան սննդակարգում կարելի է ներառել նաեւ կաթնաշոռ ու հացահատիկ։ Մասնագետը պարզաբանել է, որ դրանք պարունակում են տրիպտոֆան՝ ամինաթթու, որը պատասխանատու է մելատոնինի արտադրության համար։