Յուրաքանչյուր ոք մտածում է գեղեցիկ և երանելի կյանքի մասին: Երբ մարդը երանության մեջ է, նա այլևս ոչ մի բանի կարիք չունի: Այլ է երջանկությունը, այլ՝ երանությունը: Ի տարբերություն երանության՝ երջանկությունը կախում ունի կյանքի արտաքին պայմաններից ու պարագաներից: Իսկ երանությունը ներքին ուրախության աղբյուր է, որի վճիտ ու մշտաբուխ ակունքը Աստված է:
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ հինգ տաղավար տոների հաջորդ օրը կոչվում է մեռելոց: Ննջեցյալների հոգու հանգստության և խաղաղության համար եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ: