Հիփոթեքով բնակարան ձեռք բերելը վերջին տարիներին գայթակղիչ է եղել շատերի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պոպուլիզմով տառապող ՔՊ-ական իշխանությունը, քաղաքացիների որոշ խմբերին գայթակղելու համար, անտեսելով հնարավոր բոլոր ռիսկերը, պարտավորություն է ստանձնել՝ վերադարձնել վճարված եկամտային հարկի գումարները։