«Ես բունկեր չունեմ, արտերկրում բնակարան չունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ արտերկրում ապրելու, այնպես որ, դրա քննարկումն ավելորդ է։ Հիմա ձեր մասին՝ ասածների շուրջ դուք դեռ մտածելու ժամանակ ունեք, ես շատ անգամներ եմ դա կրկնել, մեկ անգամ էլ կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանը Նոյը չէ, տապան չունի։ Չեմ կարծում, որ այստեղ նստածներիցդ բոլորդ եք պատրաստ դառնալ անկախ ՀՀ-ի վերջին գումարման ԱԺ պատգամավոր, մտածեք, դեռ ժամանակ կա։ Բայց շուտով, երբ կանչը հնչի՝ կլինի արդեն գործողությունների ժամանակը»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։