Այսօր խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը լրագրողներից ներողություն հայցեց, որ շուրջ մեկ տարի նրանց հետ չի շփվել։ Ըստ նրա, դա եղել է գիտակցված որոշում, քանի որ մտածել է՝ պետք է կատարել որոշակի ծավալի աշխատանք, այնուհետև շփվել լրագրողների հետ։ Եվ հիմա, երբ իր կարծիքով՝ որոշակի աշխատանք կատարել է, որոշել է շփվել լրագրողների հետ: Պաշտոնյան խոստովանեց, որ լրագրողների հետ շփվում է իր կամքով, իսկ մնացած բոլոր շփումները եղել են ոտքի վրա, անակնկալ։