Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։
Գործընկերները համարում են, որ նրան ճանաչում բերեց ձայնի և նվագախմբի համար գրված ջազային կոնցերտը, բայց նա իր այցեքարտը համարում է «Հայաստան» երգը։ Խոսքը կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Պետրոսյանի մասին է, ում հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև․