Կյանքը մշտապես էլ մեծագույն բարիք է, անգամ այն ժամանակ, երբ այն «դրսևորվում» է իր ստորին հայտնություններով: Այն հետզհետե ավելի թանկագին է դառնում. բավական է միայն, որ այն առաջադիմի, քանի որ որքան կյանքն առաջադիմում է, այնքան ճոխանում է, և որքան ճոխանում է, այնքան ավելի թանկարժեք է դառնում ու, ավելի գիտակից լինելով իր վիճակին, հետզհետե մոտենում է բարձրագույն, այսինքն՝ աստվածային կյանքին:
2021թ. նոյեմբերի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) համացանցային իր էջում նշեց, որ ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 73 միլիոն վիժում: «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական 2021թ․-ի տարեգիրքը* ցույց է տալիս, որ հղիության ընդհատման (վիժումների) թիվը Հայաստանում 1991թ․-ից մինչև 2020թ․-ը եղել է շուրջ 450.000: