ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցով արտակարգ նիստն ու դրան հետևած ներհայկական իրադարձությունները հերթական անգամ բացահայտեցին այն խորքային ողբերգությունը, որով և որում ապրում է Հայաստանը՝ արդեն իսկ կասկածի տակ դրած լինելով Արցախի կյանքի հնարավորությունը։
Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր:
Աշխարհը մեր կողքին էր և դարձյալ կլինի մեր կողքին, եթե մենք ջանքեր գործադրենք: Աշխարհը թույլերին չի սիրում: Եվ մենք տարիներով հետ ենք վարժվել որևէ մեկից ինչ-որ մի բան խնդրելուց, աղաղակելուց: Հիմա ողորմություն խնդրող, մուրացկանություն անող պատկեր ենք ձեռք բերել: Աշխարհը երբեք չի լինելու մեկի կողքին, ով միայն խնդրողի դերում է: Մենք պիտի փաստենք՝ արժանի ենք, որ որևէ մեկը մեր կողքին կանգնի: Ոչ ոքի ոչ մի բան ձրիաբար չի տրվում: Աշխարհը միշտ էլ լուռ է լինելու, կամ ձևական փաստաթղթեր են ընդունելու: