Եկեղեցու չորս նշաններով կարելի է լիովին ճանաչել ոչ միայն նորա ճշմարտությունն, այլև նորա էությունն ու հատկություններն, որոնց վրա ըստ երևույթին հարկ չկա առանձնապես խոսելու: Սակայն որպեսզի ճշմարիտ Եկեղեցու էությունը կատարելապես պատկերանա հավատացողի հոգու մեջ, անհրաժեշտ է գեթ մի ակնարկ ձգել նաև նորա հատկությանց վրա: