Օրերս Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի որոշ փաստաթղթեր: Իհարկե, քաղաքական գործիչներն ու փորձագետներն արդեն հասցրել են ներկայացվածի ընդհանուր բովանդակային գնահատականը տալ՝ նշելով, որ հրապարակված փաստաթղթերի շարքում, օրինակ, բացակայում է Քի Վեսթի փաստաթուղթը, Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019թ. Կարգավորման առաջարկին, որը շատ կարևոր է:
«Եթե նախկինում եղել են գրված նամակներ, և դրանց արդյունքում ստացել ենք ինչ-որ դրական երևույթներ, ուրեմն՝ շատ լավ է եղել, որ նամակներ են գրվել։ Փաստացի նախկին իշխանությունները մինչև 2018 թվականը պահել են Արցախը»,- հավելեց Թևան Պողոսյանը։
168․am-ի հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ տեղի ունեցող ցավալի զարգացումները և հայերի զանգվածային ելքը Լեռնային Ղարաբաղից բնականաբար խոսում են այն մասին, որ բանակցությունները, մեղմ ասած, հաջողված չեն եղել, որի պատասխանատուները բոլոր միջնորդներն են։